Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց։
Երեկվանից Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը, լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։
Նշենք, որ երեկ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20–ին, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Գյումրու համայնքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր