Էստոնիայի ԱԳ նախարարի հետ մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ. Միրզոյան
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ Լյուքսեմբուրգում ունեցած քննարկումների վերաբերյալ:
«Մշտապես ուրախ եմ շարունակելու երկխոսությունը Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։
Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ»,- գրել է Արարատ Միրզոյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)