Ռուբիո-Լավրով հանդիպումը հետաձգվել է․ CNN
ԱՄՆ
Սպիտակ տունը հետաձգել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, քանի որ նրանց հեռախոսազրույցից հետո համարել է, որ Ռուսաստանը «պատրաստ չէ զիջումների գնալ ուկրաինական հակամարտության հարցում»: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Ռուբիոյի և Լավրովի հեռախոսազրույցից հետո պաշտոնատար անձինք համարել են, որ ռուսական դիրքորոշումը բավականաչափ առաջ չի շարժվել իր մաքսիմալիստական ուղղությունից», - ասված է հաղորդագրության մեջ:
Այդ իսկ պատճառով, ըստ աղբյուրի, Ռուբիոն խորհուրդ չի տա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը անցկացնել հաջորդ շաբաթ: Սակայն հեռուստաալիքի զրուցակիցը չի բացառել, որ Ռուբիոն և Լավրովը առաջիկա օրերին կարող են ևս մեկ հեռախոսազրույց ունենալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան