ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում է կայացրել
ԱՄՆ
Ամերիկյան Սենատը պատրաստվում է հետաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկումը մինչև գերտերությունների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Սենատում հանրապետականների առաջնորդ Ջոն Թյունի խոսքով՝ այժմ որոշում է կայացվել «սեղմել դադարի կոճակը», քննարկմանը պետք է վերադառնան գագաթնաժողովի արդյունքներով: Նշվում է, որ օրինագիծը դեռևս քվեարկության չի դրվել: Սահմանափակումները ենթադրում են միջոցներ Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ, որոնք սպառում են ռուսական էներգակիրները։
Միջոցառումը կարող է ամրագրել արդեն գործող պատժամիջոցները և մինչև 500 տոկոս մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծման համար, որոնք էներգակիրներ են գնում Ռուսաստանից և ակտիվ աջակցություն չեն ցուցաբերում Ուկրաինային: «Հնարավոր միջոցառումներից հատկապես խիստ կտուժեն Չինաստանն ու Հնդկաստանը», - վստահեցնում են վերլուծաբանները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան