Եվրամիությունը քննարկում է էթիլային սպիրտի արգելման հարցը
Աշխարհ
Եվրոպական քիմիական նյութերի գործակալությունը (ECHA) կարող է էթիլային սպիրտը (էթանոլ) դասակարգել՝ որպես քաղցկեղածին, ինչը կհանգեցնի առողջապահական հաստատություններում դրա օգտագործման արգելքին, հաղորդում է Financial Times-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին ECHA-ի աշխատանքային խմբերից մեկը հրապարակել է ներքին առաջարկություն, որում էթանոլը անվանվել է թունավոր նյութ, որը մեծացնում է քաղցկեղի և հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը։
Գործակալության ակտիվ կենսասպան նյութերի կոմիտեն կհանդիպի նոյեմբերի 24-27-ը, որտեղ գործակալությունը որոշում կկայացնի և իր առաջարկությունները կներկայացնի Եվրոպական հանձնաժողովին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան