Եվրոպան Ռուսաստանին գործարք է առաջարկել Պուտինի և Թրամփի՝ Բուդապեշտում կայանալիք հանդիպումից առաջ
Աշխարհ
Ֆրանսիացի պաշտոնյաները Ռուսաստանին առաջարկել են հրադադար Ուկրաինայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի՝ Բուդապեշտ անարգել թռիչքի դիմաց, որպեսզի նա կարողանա հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը։
«ԵՄ-ն, հավանաբար, չի խափանի Թրամփ-Պուտին հանդիպումը, սակայն ֆրանսիացի պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտարարել են, որ կփորձեն համոզել Ռուսաստանին համաձայնվել հրադադարի՝ Պուտինի ինքնաթիռի՝ Հունգարիա թռիչքի թույլտվության դիմաց», - հաղորդում է թերթը։
WSJ-ի տվյալներով՝ Պուտինի ինքնաթիռը պետք է հատի ԵՄ օդային տարածքը՝ Բուդապեշտի գագաթնաժողովին հասնելու համար, ինչը արգելված է գործող պատժամիջոցներով։
Միևնույն ժամանակ, հայտնի ռուս օդաչու Յուրի Սիտնիկը հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող խանգարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի՝ Հունգարիա թռիչքին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան