Տեսել ենք՝ համայնքապետի uպանnւթյան մեջ կասկածվողն ակուրատնի, սիրուն բերման է ենթարկվում, տեսել ենք նաև Գյումրու քաղաքապետարանի դռները կոտրելու կադրեր. Վարդանյան
Քաղաքական
«Մենք տեսել ենք շաբաթներ առաջ ոնց է բերման ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը՝ ակուրատնի, սիրուն, տեսել ենք ինչպես են բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին՝ Գյումրու համայնքապետարանի շենքի դռները կոտրելու կադրերը»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նաև համեմատության համար նշեց. «ԱՆԻՖ-ից եք խոսում այստեղ։ Տեսնենք՝ տարբերակված մոտեցում կա՞, թե՞ չէ։ 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա, Վահագն Ալեքսանյան։ Զրո։
Ընդդիմադիր համայնքապետ կա՞, որ ընտրվել է, չեք հետապնդել։ Գյումրու քաղաքապետը կաշառակեր է, Վանաձորի քաղաքապետն ընտրվելուց հետո պարզվեց հանցագործ է։
Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշվում, ուրիշ խնդիր չկա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)