Իրանը պատրաստ է ԱԷՄԳ-ին պարզաբանել ցանկացած հարց. ԱԳՆ
Իրան
Իրանը ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ բանակցությունների ընթացքում պատրաստ է լուծել իր միջուկային ծրագրերին վերաբերող ցանկացած տեխնիկական հարց, Թեհրանում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, փոխանցում է Press TV-ն:
Չորեքշաբթի օրը Թեհրանում բանակցություններ կընթանան Իրանի պաշտոնական անձանց և ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների միջև, ասել է Մեհմանփարասթը:
Նա հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացքում նրանք կհանգեն փոխհամաձայնության:
Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության, եթե մյուս կողմը պատրաստ է ընդունել միջուկային ծրագիր իրականացնելու Իրանի իրավունքը, ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն