Էստոնիան հայտարարում է՝ ՆԱՏՕ-ն կպատասխանի Ռուսաստանի կողմից ցանկացած օդային սպառնալիքի «առաջին վայրկյանից»
Քաղաքական
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է արձագանքել Ռուսաստանի կողմից օդային տարածքի ցանկացած խախտման «առաջին վայրկյանից և մեկ հարվածով»։ Նրա խոսքերը փոխանցում է «Мы Украина» հեռուստաալիքը Telegram-ում։
«ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր տարածքը հենց առաջին վայրկյանից, առաջին շարժումից», — ասել է Ցախկնան՝ արձագանքելով հարցին, արդյոք Էստոնիան պատրաստ է խոցել ռուսական ինքնաթիռներ իր երկնքում։
Նախարարը հավելել է, որ Էստոնիան, որպես դաշինքի լիիրավ անդամ, պատրաստ է ուժ կիրառել՝ եթե որևէ սպառնալիք առաջանա երկրի ինքնիշխանությանը կամ անկախությանը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, հեգնանքով անդրադարձել էր ԵՄ-ի սանիտարական ապրանքների՝ այդ թվում՝ սանտեխնիկայի մատակարարումների արգելքին՝ նշելով, որ «այսօրվա իրավիճակում հենց Եվրոպային են ավելի շատ պետք զուգարանները»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)