Արդարության ձայնը պետք է բարձրանա, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ ՀՀԿ
Քաղաքական
ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցներից հայտարարում են․
«Հարգելի’ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ վաղը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 13:30-ին Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա քաղաքացիական բողոքի ակցիա նվիրված Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։
Ակցիայի համար առիթ է հանդիսանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մեկնարկող պլենար նիստը։
ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների նախաձեռնությանը միացել են այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ
Հրավիրում ենք բոլորիդ ճշմարտության և արդարության ձայնը բարձրացնելու։
Եվրոպական միությունից և այլ երկրներից ժամանած պատվիրակները պարտավոր են ոչ միայն իմանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը, այլեւ վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող բռնաճնշումների մասին։
Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր