Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ն ու «Lada» բեռնատարը. 2 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սարդարպատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Lada» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: Բախման հետևանքով «Lada»-ն, որը բարձված է եղել հացով, կողաշրջվել է:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել