Ինչո՞ւ Տիգրան Ավինյանը չի մասնակցում Հովհաննավանքում մատուցվող «պատարագին»
Քաղաքական
«Միշտ Հովհաննավանք եք գալի՞ս պատարագի, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, այդ պատճառով եք եկել»,– նման հարց լրագրողն ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին, ինչին, ի պատասխան, նա ասաց․ «Ճիշտն ասած, միշտ չենք գալիս Հովհաննավանք, բայց պարբերաբար եղել է, որ եկել ենք»։
Հարցին, թե պարբերաբար է եկեղեցի գնում, նա դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ վերջին շրջանում չի մասնակցում Վեհափառի մատուցած պատարագներին, վերջին անգամ Հռոմում է մասնակցել պատարագի։
Լրագրողի հարցին՝ ի՞նքն է թաղապետներին հորդորել գալ Հովհաննավանք, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց․ «Աջափնյակի թաղապետը ազատ քաղաքացի է, ցանկացած տեղ կարող է մասնակցել։ Ես խնդիր չեմ տեսնում։ Թաղապետերից մի քանիսին նկատել եմ, Աջափնյակի թաղապետին չեմ նկատել։ Տեղյակ չեմ՝ ով է եկել։ Բոլորն ազատ քաղաքացիներ են, եկել են պատարագի»։
Հարցին, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանն ինչու այս անգամ էլ չի եկել Հովհաննավանք, պաշտոնյան պատասխանեց՝ չգիտի՝ քաղաքապետը Հայաստանում է, թե ոչ․ «Իմ տեղեկություններով՝ պետք է արձակուրդ մեկնի»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)