«Նիկոլական լինելը պատիվ է»․ Էմմա Պալյան
Քաղաքական
ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանը համաձայն չէ «նիկոլական» ձևակերպան հետ․ «Այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Իսկ Նիկոլական լինելը պատիվ է»,– Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորին միջամտեց Նիկոլ Փաշինյանի աջակից քաղաքացին՝ հայտարարելով․ «Մեր վարչապետն է, մեր թագավորն է։ Մենք պարտավոր ենք հարգել մեր վարչապետին՝ որպես վարչապետ»։
Էմմա Պալյանն էլ իր հերթին ասաց․ «ՀՀ հոգևոր արժեքներ կրող քաղաքացիներ են այստեղ հավաքված»։
ՔՊ–ական պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր «վայելում է ՀՀ քաղաքացիների սերն ու վստահությունը»․ «2026 թվականին մենք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նորից ստանալու ենք ՀՀ քաղաքացիների ձայների մեծամասնությունը»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)