WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ 

Թիրախավորելով Վարդան Ղուկասյանին, գործադիր իշխանությունը թիրախավորել է նաև գյումրեցիներին․ հայտարարություն

Քաղաքական

ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանին, Ռուսաստանի դաշնության դեսպանին, Եվրոպական միության դեսպանին
Եվրրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսին
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
2025 թվականի հոկտեմբերի 20-ից ի վեր, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ընդամենը տասը օրերի ընթացքում կայացրել է աննախադեպ թվով կալանքի որոշումներ, որոնց հետևանքով մոտ չորս տասնյակ քաղաքացիներ զրկվել են ազատությունից։ Նրանց թվում են ինչպես խաղաղ բողոքի գործողության մասնակիցներ, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի շենքում գտնվող գյումրեցիներ, որոնցից չորսը կանայք են։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ մեծությամբ քաղաքի` Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած խաղաղ բողոքի ակցիան ոստիկանության ուժերի կողմից ցրվել է բռնության գործադրմամբ։ Նույն օրը ոստիկանները հատուկ միջոցների և առարկաների կիրառմամբ վնասել և ջարդել են Գյումրու քաղաքապետարանի գույքը։
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց ազատազրկման պրակտիկան փաստացիորեն, գործում է ըստ հետևյալ կեղծ «սկզբունքների».
• ազատազրկումն առաջնահերթություն է,
• այն պահանջված և միակ «արդյունավետ» միջոցն է,
• անհրաժեշտ է մարդակեր համակարգը պահպանելու համար,
• բացարձակապես կարևոր չէ, որ այն օրենքով նախատեսված չէ։
Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այնպես էլ Գյումրիում` հոկտեմբերի 20-ի գործողությունների ընթացքում, իշխանությունները չեն ներկայացրել որևէ իրավական հիմնավորում կամ անհրաժեշտության պայման, որը կարդարացներ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
Մինչ այժմ՝ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, թե քննչական մարմինները, հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ, որը կվկայեր պետության կողմից իր պարտավորության գիտակցման մասին՝ ոստիկանության ոչ իրավաչափ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Խաղաղ բողոքի մասնակիցներից շատերը ստացել են մարմնական վնասվածքներ, մինչդեռ որևէ ոստիկան չի տուժել՝ խաղաղ բողոքի ակցիան բռնությամբ ցրելու և Գյումրու քաղաքապետարանի գույքը վնասելու կամ փչացնելու ընթացքում։
Հասարակությանը մինչ օրս անհայտ է, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչներն այցելե՞լ են արդյոք շուրջ չորս տասնյակ կալանավորված անձանց, և եթե այո՝ ապա ինչպիսի խախտումներ են արձանագրել։
Բացի այդ, խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացված է Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանի ապօրինի ազատազրկման և խախտված իրավունքների մասին,
նա մինչ օրս չի այցելել նրան և չի արձագանքել հրապարակային կերպով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու ՀՀ գլխավոր դատախազը լիովին տեղեկացված են եղել, սակայն լռել են և չեն դատապարտել այն փաստը, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած խաղաղ բողոքի գործողությանը նախորդել էր բռնության և սպառնալիքի բացահայտ կոչ, որը հնչել էր 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովի դահլիճից, այն անձի կողմից, ով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։
Այդ կոչն ուղղված էր մոտ վեց ամիս առաջ օրինական ձևով ընտրված Գյումրու ընդդիմադիր, անկուսակցական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, և արտահայտում էր նրան քաղաքական և հանրային դաշտից հեռացնելու մտադրություն։ Այդ կոչը միաժամանակ նպատակ ուներ կասկածի տակ դնել Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի օրինական, օրենքով ճանաչված և չվիճարկված ընտրությունների արդյունքները։
Այսպիսով, հնչեցված սպառնալիքը չէր սահմանափակվում միայն Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված քաղաքական ճնշմամբ, այլև ուղղված էր Գյումրու հազարավոր քաղաքացիներին, ովքեր օրինական կարգով իրացրել էին իրենց հիմնարար սահմանադրական իրավունքը՝
ընտրելու Գյումրի քաղաքի ավագանին և քաղաքապետ ի դեմս` անկուսակցական Վարդան Ղուկասյանի։
Ըստ էության, ՀՀ գործող իշխանության գործադիր ղեկավարը հրապարակային կերպով նախապատրաստել և իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական կարգը տապալելու քաղաքական գործընթաց։
Հայաստանի Հանրապետությունում, թե Սահմանադրությունը, թե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ճանաչում և ամրագրում են տեղական ինքնակառավարման սկզբունքը։ Մինչդեռ, այս հիմնարար սկզբունքը հետևողականորեն անտեսվում և ոտնահարվում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։
ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածը հստակորեն ճանաչում և սահմանում են տեղական ինքնակառավարման իրավունքը, ըստ որի՝ տեղական ինքնակառավարումը նշանակում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական մարմինների իրավունքն ու կարողությունը՝ իրենց պատասխանատվության շրջանակներում կառավարելու տեղական հանրային գործերը՝ տեղական բնակչության շահերից ելնելով։
Այս սահմանադրական սկզբունքի հիման վրա ձևավորված Գյումրու տեղական ինքնակառավարումը, սակայն, դարձել է ՀՀ գործադիր իշխանության ուղղակի և հետևողական հարձակման թիրախ։ Վերջինիս նախաձեռնությունը՝ տապալելու Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը, ըստ էության, պետք է գնահատել որպես հանցավոր գործողությունների համակարգված և շարունակական դրսևորման ձև, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու չարամիտ նպատակին։

Փաստացի, թիրախավորելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, գործադիր իշխանությունը թիրախավորել է նաև գյումրեցիներին, ովքեր արդեն երկար ժամանակ է  կրում են զրկանքներ և ենթարկվում են ճնշումների իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով։

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմիննները ըստ էության չեն կարողանում իրականացնել իրենց հանձնառությունը: Տեղական ինքանկառավարման ընտրված պաշտոնյաները, որոնք ունեն գործող իշխանությունից տարբերվող կարծիք քաղաքական հարցերի և պետական քաղաքականության վերաբերյալ  դարձել են բռնության թիրախ, որի պատճառով չեն կարողանում ստեղծել բարենպաստ միջավայր, որտեղ քաղաքացիները կարող են ամեն օր վայելել իրենց ապրելու և արարելու իրավունքը: 

Գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը, ժողովրդավարարական ինստիտուտի` ընտրությունների միջոցով ավագանի և քաղաքապետ ընտրելու իրավունքը արմատախիլ անելը դարձել է «բնականոն» երևույթ: Տեղական մակարդակում այս «բնականոն» երևույթը հանգեցնում է վատ կառավարման, ստեղծում է ավելի խորը անդունդ գործադիր իշխանությունների և համայնքների միջև  հարաբերություններում  և նպաստում է անվստահության ընդլայնմանն քաղաքական և պետական հաստատությունների նկատմամբ։
2 նոյեմբեր, 2025 թվական

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փստանջյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ
Ամենադիտված