Իրանը պաշտոնապես գնահատել է արևմտյան պատժամիջոցներից առաջացած տնտեսական վնասը
Իրան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը առաջին անգամ ընդունել է տնտեսական վնասը, որոնք իր երկրին հասցրել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառված պատժամիջոցները, փոխանցում է Ալ-Ջազիրան: Հունվարի 16-ին ելույթ ունենալով խորհրդարանի առջև՝ նախագահ ԱՀմադինեժադը հայտարարել է, որ Իրանը պիտի հաղթահարի նավթային եկամուտներից ունեցած իր կախվածությունը՝ նվազեցնելու արևմտյան պատժամիջոցներից առաջ եկող հետևանքները:
Նրա խոսքերով՝ համաշխարհային առաջնորդների կողմից դրված սահմանափակումները հանգեցրին նրան, որ երկրում դանդաղեց տնտեսական աճն ու նվազեցին արտաքին առևտրի ծավալները: Որպես նավթից ստացվող եկամուտի այլընտրանք՝ նա առաջարկել է օգտագործել լեռնահանքային արդյունաբերությունն ու փայտանյութը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ