Իրանի և ՄԱԿ-ի բանակցությունները տապալվել են
Իրան
Միջազգային Ատոմային Էներգիայի գործակալության փոխտնօրեն Հերման Նակերցը նշել է, որ ՄԱԿ-ի միջուկային էներգիայի տեսուչները ուրբաթ օրը վերադարձել են Իրանից՝ երկօրյա բանակցություններում այդպես էլ չստանալով Թեհրանում ատոմային ռումբի ենթադրյալ կայանները հետազոտելու համաձայնությունը։ Այս մասին նշում է Reuters գործակալությունը։
Հետագա բանակցությունները հետաձգվել են մինչև փետրվարի 12-ը։
Բանակցությունները նպատակ ունեին կասեցնելու Թեհրանի՝ ատոմային ռումբ ստեղծելու հավակնությունները և Միջին Արևելքում նոր պատերազմի վերսկսումը։
Աճող անհանգստությունների պատճառով խումբը նպատակ ուներ հետազոտել Փարչինի ռազմական կայանը և վերջինիս հետ կապված փաստաթղթերը, սակայն Թեհրանը վերջիններիս չի տրամադրել այդ հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ