Գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել․ Աննա Հակոբյան
Բլոգոսֆերա
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է․
«Երեկ սկսեցի վերընթերցել «Անլռելի զանգակատունը»։ Առաջարկում եմ համանուն կոմպոզիցիայի մասին գնահատական հնչեցրած հայրենակիցներիս անպայման նորից կարդալ պոեմը: Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել։
Հ. Գ. Շնորհակալ եմ, նախորդ գրառմանս հետաքրքիր եւ բովանդակային արձագանքողներին։
Կրթվելը նորաձեւ է շարժումը ծաղրողներին ուզում եմ ասել՝ արդեն ձանձրալի եք։
Իսկ մասնագիտական համայնքին քաջալերում եմ ավելի համարձակ եւ բաց լինել։ Այս թեմայով գրառումներս 150 հազար մարդու է հասանելի եղել։ Վստահ եմ՝ մի քանի հազարը արվեստագետներ են, որ սեփական կոմֆորտ զոնաներում քննարկում են թե քանդակը, եւ թե գրառոոմներս։ Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)