«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվել Մատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստ Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում Շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր Գրիգորևը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Աբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորը Փաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն Սուրենյանց 

Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսnրին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք․ քաղաքագետ

Բլոգոսֆերա

Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։

Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Իլհամ Ալիևին՝ նույն բառապաշարով, վկայում է, որ հանձնաժողովը գիտակցաբար խուսափում է քաղաքական ու բարոյական տարբերակումներից՝ առաջնորդվելով «երկու կողմերն էլ խաղաղության ուղու վրա են» պարզեցված մոտեցմամբ։

Սա միջազգային խաղաղարար մրցանակներին բնորոշ գործելակերպ է, սակայն այն հիմնված է ոչ թե արդարության կամ պատասխանատվության, այլ քաղաքական նորմալացման տրամաբանության վրա։ Այդ նորմալացման շրջանակում հավասարեցվում են ոչ միայն հայտարարությունները, այլև դերակատարությունները՝ անկախ ուժային անհամաչափությունից և իրական հետևանքներից։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի մրցանակը շնորհող հանձնաժողովի կազմում ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը։

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Միշելի քաղաքական գիծը հետևողականորեն միտված էր հակամարտության հնարավորինս արագ փակմանը՝ առաջին հերթին հայկական կողմի քաղաքական նշաձողի իջեցման հաշվին։ Այդ մոտեցման առանցքային դրսևորումը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով փաստացի ընդունվեց, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ առանց կարգավիճակի, անվտանգության կամ միջազգային երաշխիքների։

Քաղաքական հետևանքը կանխատեսելի էր՝ բանակցային գործընթացի փլուզում, անվտանգության վակուում և Արցախի հայաթափում։ Այս իրողությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին՝ որպես փոխադարձ և հավասարակշռված գործընթացի։ Ավելի ճշգրիտ է այն բնութագրել որպես կոնֆլիկտի փակման քաղաքական տեխնոլոգիա, որի գինը վճարեց բացառապես հայկական կողմը։

Այս քաղաքական գիծը Շառլ Միշելին ապահովեց դիվիդենտներ արևմտյան ուլտրալիբերալ և գլոբալիստական շրջանակներում՝ նրան ներկայացնելով որպես արդյունավետ խաղաղարար միջնորդ, ով նպաստեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։

Նույն արժեքային համակարգում այսօր տրամաբանական է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական լեգիտիմացումը՝ որպես առաջնորդի, ով պատրաստ է գնալ բարձր ռիսկերի հանուն խաղաղության օրակարգի։ Այս համատեքստում տեղի է ունենում նույն քաղաքական փիլիսոփայության ներսում փոխադարձ լեգիտիմացում։

Այդ փիլիսոփայության առանցքային թեզը պարզ է․ խաղաղությունը հռչակվում է որպես գերագույն արժեք, նույնիսկ այն դեպքում, երբ այն ձեռք է բերվում միակողմանի զիջումների, ինքնիշխանության թուլացման և հիմնարար իրավունքների կորստի հաշվին։ Այս համակարգում արդյունքը երկրորդական է, իսկ հռչակված գործընթացը՝ առաջնային։

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ կարո՞ղ է «մարդկային եղբայրության» գաղափարի ներքո տրվող մրցանակը շրջանցել այն փաստը, որ այդ խաղաղության քաղաքականության անմիջական հետևանքը մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանությունն էր։ Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսորին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման»,-գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՄատենադարանում անցկացվել է Պլեխանովի անվան համալսարանի 120-ամյակին նվիրված ինտելեկտուալ քվեստՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնից
Ամենադիտված