3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները ԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Ալիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ 

Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն

«Արցախը վաղուց էր հանձնված» թեզը վերջին տարիներին վերածվել է իշխանության կողմից համակարգված կերպով շրջանառվող քաղաքական խոսույթի առանցքային բաղադրիչներից մեկի։ Այն ծառայում է հետին թվով կայացված որոշումների արդարացմանն ու պարտության համար քաղաքական պատասխանատվության լուծարմանը։ Պարտությունը ներկայացվում է որպես նախապես կանխորոշված և անխուսափելի իրողություն, ինչի արդյունքում հանրային դիսկուրսից դուրս է մղվում քաղաքական սուբյեկտի դերակատարությունը և որոշումների որակի հարցը։

Այս նարատիվի հետևողական կիրառումը հանրային գիտակցության մեջ ձևավորում է վտանգավոր ընկալում․ պետական կառավարման արդյունավետությունը ներկայացվում է որպես երկրորդական, քանի որ, իբր, որևէ այլ ելք սկզբնապես գոյություն չի ունեցել։ Նման տրամաբանությունը հատկապես արագ է արմատավորվում այն սոցիալական միջավայրերում, որտեղ բացակայում է քաղաքական կրթությունը և զարգացած չէ քննադատական մտածողությունը։ Արդյունքում պարտություն համարվում է նորմալ, իսկ պատասխանատվության հարցը՝ լղոզվում։

Արդյունքում հանրային դիսկուրսը կենտրոնանում է ոչ թե սխալների վերլուծության, այլ «անխուսափելիության» վրա, ինչը կարող է խոչընդոտել քաղաքական գիտակցության զարգացմանը:

Սակայն իրավիճակը սկզբունքորեն այլ հարթություն է տեղափոխվում, երբ նույն թեզը հնչեցնում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով նախկինում զբաղեցրել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը հենց այն ժամանակահատվածում, որը ներկայիս իշխանական խոսույթում բնութագրվում է որպես «Արցախը հանձնած» շրջան։ Այս պարագայում գործ ունենք քաղաքական պատասխանատվության բացահայտ մերժման հետ։ Եթե Արցախը «վաղուց էր հանձնված», ապա տվյալ պաշտոնյայի պետական գործունեությունը կամ եղել է ձևական և անիմաստ, կամ՝ գիտակցված կերպով ներառված պարտվողական համակարգում։

Նման մոտեցումը վկայում է իշխանական վերնախավի ընդհանուր արժեհամակարգային և ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին։ Քաղաքական էլիտան, որը հետին թվով հրաժարվում է սեփական պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների պատասխանատվությունից, փաստացի զրկվում է լեգիտիմությունից և վերածվում ինքնարդարացման մեխանիզմի։

Քաղաքական սուտը վերածվում է կառավարման գործիքի։

Նույն տրամաբանության մեջ հատկանշական է նաև իշխանության հանրային վարքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը, ներառյալ Իրանի շուրջ զարգացող վտանգավոր գործընթացները, պահանջում է առավելագույն քաղաքական կենտրոնացում և պատասխանատու պետական վարք։ Այդ պայմաններում հանրային դաշտում ցուցադրվող թեթևամիտ և իրավիճակին անհամապատասխան գործողությունները խորացնում են պետական մտածողության և անվտանգության իրական սպառնալիքների միջև առկա դիսոնանսը։

Արդյունքում ձևավորվում է համակարգային խնդիր․ իշխանությունը պարտությունը նորմալացնում է, պատասխանատվությունը վերածում խոսքային մանիպուլյացիայի, իսկ պետականությունը՝ կարճաժամկետ քաղաքական շահերին ծառայող նարատիվի։ Այդպիսի պայմաններում Հայաստանի գլխավոր անվտանգային սպառնալիքը սահմանափակված չէ միայն արտաքին գործոններով։ Այն պայմանավորված է նաև իշխանության ներսում ձևավորված քաղաքական ստի ինստիտուցիոնալացմամբ, որը քայքայում է պետական պատասխանատվության և ինքնագիտակցության հիմքերը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներումՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգըՆշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտություններըԱլիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորելԾեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումըԿրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ) Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բներըՀայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոցԽստացվել է սահմանը հատելու կարգը․ որոշ դեպքերում կարգելվի երկրից մեկնել․ Չինաստան Պուտինի ելույթի անսպասելի կադրը, Լիբիայում վթար ու Վարշավայի հսկա մուսը (տեսանյութ) Մարդ առևանգելու փորձ և շորթում․ քրեական վարույթ է նախաձեռնվել «Իսկ ի՞նչ էիք սպասում՝ դուք կփակեք մեր տները, կենտրոնները, իսկ մենք պարզապես կհետևե՞նք դրան». ԶախարովաԳերմանիայում առաջարկել են Մերկելին և Շրյոդերին ներգրավել Ռուսաստանի հետ բանակցություններումՄոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից, դրան այընտրանք չկա. Զախարովա Կայա Կալասը անսպասելի հայտարարություն է արել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համարՌուսական Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչները հինգժամյա թռիչք են իրականացրել Բարենցի և Նորվեգական ծովերի վրայովԼավրով․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունըԶախարովան հայտարարել է՝ Եվրոպան փորձում է միջուկային զենքը մոտեցնել Ռուսաստանի սահմաններինԵրբ ես և Եղոյանը ծնված չէինք, Դաշնակցությունը կար․ Գեղամ ՄանուկյանԴաշնակցությունում Քրիստինե Վարդանյաններ եղել են ու կլինեն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ինչ ուզում եք, արեք, ՀՀ-ում մեկ պետականաստեղծ կուսակցություն կա՝ Դաշնակցությունը․ Քրիստինե ՎարդանյանՌուսական գազի հնարավոր թանկացումը «ապոկալիպտիկ սցենար» կլինի Հայաստանի համար․ ԿԲ նախագահԱշխարհում վառելիքային ճգնաժամն արդեն սկսվել է․ WSJԸնթացող մեքենայից կնոջը դուրս է շպրտել․ 4-ամյա դստեր աչքի առաջ բռնություն գործադրած ամուսինը կալանավորվել էՈւզում եք իշխանության գալ, որ ՀՀ-ն այլևս սահմաններ չունենա․ Ալխաս ՂազարյանՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալՀայկական ապրանքները կվաճառվեն եվրոպական շուկայում անմաքս․ Սոնա ՂազարյանՉինաստանը դարձել է Ռուսաստանի գլխավոր միջազգային գիտական գործընկերըՈ՞ւմ երեխաների ու բարեկեցության հաշվին եք ինքնիշխան․ Հայկ Ֆարմանյա (տեսանյութ) ԱԹՍ-ների կրկնակի գրոհից ադրբեջանցիներ են զոհվել․ Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին ՀՀ-ն չպիտի ՌԴ-ի հաշվին գնա ԵՄ․ Էդուարդ ԱղաջանյանԼռե՛ք, հայ ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու․ Անուշ Միրզոյան
Ամենադիտված