El Mundo․ Պուտինի այցը Չինաստան ցույց է տվել Պեկինի իրական առաջնահերթությունները
Ռուսաստան
Իսպանական El Mundo El Mundo պարբերականը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան ցույց է տվել Պեկինի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները։ Նյութի հեղինակների կարծիքով՝ այցը տեղի է ունենում այն բանից անմիջապես հետո, երբ Չինաստան էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Պարբերականը նշում է, որ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը նպատակ ուներ կայունացնել երկու երկրների հարաբերությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության համար։ Սակայն Պուտինի այցը, ըստ հոդվածի, ցույց է տալիս, որ Չինաստանը երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը Մոսկվայի հետ շարունակում է դիտարկել որպես իր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։
El Mundo-ի տվյալներով՝ Չինաստանը շարունակում է մեծացնել Ռուսաստանից նավթի և գազի գնումները, ընդլայնել երկկողմ առևտուրը և զարգացնել ֆինանսական ու տեխնոլոգիական համագործակցությունը՝ Արևմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 19-20-ը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը