Իրանը վերջնագիր է ներկայացրել Միացյալ Նահանգներին
Իրան
Իրանը կդադարեցնի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի դեմ իր ռազմական գործողությունները։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։
«Եթե Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ շարունակվի, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցային գործընթացը, այլև կմասնակցենք թշնամու հետ անմիջական բախման», - ասել է Ղալիբաֆը՝ վերջնագիր ներկայացնելով Իրանին։
Մայիսի 28-ին ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի և միջուկային ծրագրի մասին երկխոսություն սկսելու վերաբերյալ հուշագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։
Պարբերականի տվյալներով՝ վերջնական տեքստը սպասում է ԱՄՆ նախագահի և Իսլամական Հանրապետության ղեկավարության հաստատմանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru