Իրանի ԱԳՆ-ն խոսել է Իսրայելի հարվածներից հետո ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճակատագրի մասին
Իրան
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացը չի դադարել՝ չնայած Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներին։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնի հետ հնարավոր ցանկացած համաձայնության կարևոր բաղադրիչներից մեկը մնում է իրանական ակտիվների ապաշրջափակման հարցը։ Նա ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ զիջումների գնալ իր շահերի հաշվին։
Միևնույն ժամանակ Բաղային չի բացառել, որ վերջին ռազմական զարգացումները կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում Իսրայելի գործողությունները դիտարկում է ԱՄՆ քաղաքականության համատեքստում՝ նշելով, որ Վաշինգտոնը, իր կարծիքով, չէր կարող անտեղյակ լինել տեղի ունեցածից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել Իրանի դեմ հնարավոր նոր գործողությունների շուրջ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից