ԱՄՆ-ը իրանական անօդաչու թռչող սարքեր է խոցել Հորմուզի նեղուցի մոտ
Իրան
Ամերիկյան զորքերը խոցել են իրանական մի քանի հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք շարժվում էին դեպի Հորմուզի նեղուց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ անօդաչու սարքերը վտանգ էին ներկայացնում կոմերցիոն փոխադրումների համար։
Մինչ այս Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ Իրանը և Օմանը շուտով հանդես կգան Հորմուզի նեղուցում նավագնացության կառավարման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ «Երկրների միջև խորհրդակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, և արդեն իսկ լավ արդյունքներ են ձեռք բերվել», -նշել է նախարարը։ Նրա խոսքով, նեղուցում, որը երկար տարիներ ազատ է մնացել նավերի անցման համար, իրավիճակը երբեք նախկինը չի լինի։
«Այս երթուղին պահանջում է իրավական կարգ, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին»,- կարծում է Արաղչին: «Խոսքը տուրքերի մասին չէ, այլ նախատեսվում է ծառայությունների մատուցման համար վճարներ մտցնել»,- պարզաբանել է նա։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր