CNN․ Իրանը ուժեղացրել է հարստացված ուրանի պահեստների պաշտպանությունը
Իրան
Իրանը վերջին շաբաթներին ուժեղացրել է այն օբյեկտների պաշտպանությունը, որտեղ պահվում են հարստացված ուրանի պաշարները։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Թեհրանը միջոցներ է ձեռնարկում՝ բարդացնելու այն նյութերի հայտնաբերումը, որոնք տեսականորեն կարող են օգտագործվել միջուկային նպատակներով։ Նշվում է, որ այդ նպատակով իրականացվել են լրացուցիչ պաշտպանական աշխատանքներ, այդ թվում՝ որոշ ստորգետնյա հատվածների մեկուսացում և մուտքերի վերահսկողության խստացում։
Աղբյուրների գնահատմամբ՝ ներկայումս հարստացված ուրանի պաշարների տեղորոշումը զգալիորեն ավելի բարդ է դարձել՝ համեմատած մեկ ամիս առաջվա իրավիճակի հետ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել ամերիկյան գործողությունների տարբերակները այդ ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը աջակցություն է հայտնել Իրանի տարածքում ուրանի «նոսրացման» գաղափարին՝ որպես հնարավոր համաձայնության տարբերակներից մեկի։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր