Reuters․ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը նախատեսվում է անցկացնել մահից չորս ամիս անց
Իրան
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը նախատեսվում է անցկացնել նրա մահից շուրջ չորս ամիս անց։
Հրապարակման համաձայն՝ սգո միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 4-ին Թեհրանում և կավարտվեն հուլիսի 9-ին՝ հուղարկավորությամբ Մաշհադ քաղաքում։
Հաղորդվում է, որ Խամենեին մահացել է իր նստավայրում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ընթացքում։ Ըստ նույն տեղեկությունների՝ նրա հետ միասին զոհվել են նաև ընտանիքի մի քանի անդամներ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը տեղի ունեցածը բնութագրել է որպես պատերազմ՝ ուղղված ոչ միայն Իրանի, այլև ամբողջ մահմեդական աշխարհի դեմ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին՝ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր