Իրանը Իսրայելի պատճառով է հրաժարվել բանակցել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ
Իրան
Իրանը հրաժարվել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններից, որոնք պետք է տեղի ունենային հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում, Լիբանանին Իսրայելի հարվածների պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։
Գործակալությունը նշում է, որ Իրանի հետ արագ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի փորձը արգելափակվել է համաձայնագրի ստորագրումից ընդամենը մի քանի օր անց, որը երկամսյա ժամկետ է բացում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների և Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումը նախապատերազմական մակարդակին վերադարձնելու համար:
«Իրանի պաշտոնյաները չեն մեկնել Շվեյցարիա, ինչպես նախատեսված էր՝ պնդելով, որ Իսրայելի հարվածները Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահի» գրոհայինների դեմ դադարեցվեն նախքան բանակցությունների սկիզբը», - գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել