Իրանը կոշտ արձագանքել է ԱՄՆ-ի պահանջներին Հորմուզի նեղուցի հարցում
Իրան
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի նավագնացության կարգավորումը պետք է իրականացվի Իրանի և Օմանի միջև համաձայնեցված կանոններով։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Նախարարության հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցը գտնվում է երկու ափամերձ պետությունների՝ Իրանի և Օմանի տարածքային ջրերում, և նավարկության կանոնները պետք է հիմնվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Թեհրանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Պարսից ծոցի որոշ արաբական երկրների հայտարարությունները «անպատասխանատու և սադրիչ» են։
Այսպիսով, Իրանը փաստացի մերժել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ տարածաշրջանային ծովային հաղորդակցության վերահսկումը պետք է մնա տարածաշրջանի երկրների իրավասության տակ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից