Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից
Իրան
Պարսից ծոցի երկրներն իրենց անվտանգության համար պետք է հեռանան Միացյալ Նահանգներից: Այս մասին սոցցանցում գրել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին։
Նա նախազգուշացում է արել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ղեկավարներին՝ նշելով, որ ամերիկյան ռազմավարության վրա հենվելը կարող է հանգեցնել կայունության և անվտանգության կորստի։ Նա մատնանշել է, որ այդ երկրների տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները, անվտանգություն ապահովելու փոխարեն, սպառնալիքների աղբյուր են դարձել։
«Մեր հրթիռային հնարավորությունները, անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան և Հորմուզի նեղուցի վերահսկումը կարևոր կարմիր գծեր են Իրանի համար: Տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորելու միակ միջոցը ԱՄՆ-ից հեռանալն է»,- ասել է Ազիզին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից