Իրանի նախագահ. ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանը չի զիջի ազգային շահերը
Իրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանը որևէ պայմաններում չի հրաժարվի երկրի իրավունքներից, ազգային շահերից և հիմնարար սկզբունքներից։ Նրա հայտարարությունը հրապարակել է Al Jazeera-ն։
Փեզեշքիանը նաև քննադատել է այն քաղաքական ուժերին, որոնք, ըստ նրա, փորձում են թուլացնել Իրանի բանակցային թիմի դիրքերը։ Նա ընդգծել է, որ բանակցությունների բոլոր փուլերը անցկացվել են Իրանի գերագույն առաջնորդի հետ լիարժեք համակարգմամբ և երկրի օրենսդրության շրջանակում։
Իրանի նախագահի խոսքով՝ բանակցային թիմի հիմնական նպատակը երկրի քաղաքացիների իրավունքների և ազգային շահերի պաշտպանությունն է, իսկ հնարավոր համաձայնությունը կարող է դառնալ Իրանի դիվանագիտության հերթական ձեռքբերումը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Դոհա՝ սպասվող շփումների ֆոնին, մինչդեռ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Դոհա մեկնող իրանական պատվիրակության այցը կապված է երկրի սառեցված ակտիվների ապաշրջափակման հարցի հետ և չի վերաբերում ԱՄՆ-ի հետ բանակցություններին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից