Հայտնի է դարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլի ամսաթիվը
Իրան
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսվում է սկսել հուլիսի 18-ին։ Այդ մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Առայժմ բանակցությունների անցկացման վայրի, օրակարգի և կողմերի պաշտոնական ներկայացուցիչների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ սպասվում է, որ քննարկումների առանցքում կրկին կլինեն Իրանի միջուկային ծրագիրը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում՝ նշելով, որ կողմերը շարունակում են դիվանագիտական շփումները։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա