Իրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմ
Իրան
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մողթադային հայտարարել է, որ Թեհրանը մոտ օրերս կհայտարարի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին ի պատասխան նոր միջոցառումների մասին։ Այդ մասին նա ասել է SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Առաջիկա օրերին հայտնի կդառնան Իրանի քաղաքականության լրացուցիչ քայլերը, որոնք ուղղված կլինեն ագրեսորին և նրան աջակցած պետություններին պատասխանատվության ենթարկելուն։ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը կաջակցի վճռական որոշումների ընդունմանը, որպեսզի հակառակորդը հետագայում զղջա իր գործողությունների համար», — հայտարարել է Մողթադային։
Նա նաև նշել է, որ իրանցիները, իր խոսքով, այլևս չեն վստահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը և կարծում են, որ Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմն այլևս ուժի մեջ չէ, և Վաշինգտոնը չի պատրաստվում շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։
Թրամփի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունների շարունակումը «ժամանակի անիմաստ կորուստ» է։ Նա նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է «ազատվի այդ քաղցկեղային ուռուցքից»՝ նկատի ունենալով Իրանի գործող իշխանություններին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ