Իրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գա
Իրան
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջիկա ժամերին հանդես կգա կարևոր ուղերձով։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ ուղերձը կապված կլինի նրա հոր և նախորդ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողության հետ։
Հաղորդվում է, որ Ալի Խամենեին զոհվել է փետրվարին Թեհրանի վրա ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական գործողությունների սկզբնական փուլում։ Ըստ հրապարակման՝ պատերազմի պայմաններում ազգային մասշտաբի հրաժեշտի արարողության կազմակերպումը տևել է մի քանի ամիս։
Fars-ը հավելում է, որ Մոջթաբա Խամենեիի սպասվող ուղերձը վերաբերելու է այդ արարողություններին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ