«Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Արարատ-Արմենիան» կարող է պատմական արդյունք գրանցել Չեմպիոնների լիգայում։
Նա անդրադարձել է սլովենական «Ցելյեի» նկատմամբ հայկական թիմի տարած հաղթանակին։ Օգոստոսի 4-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2:1 հաշվով։
Բերեզովսկու խոսքով՝ այդ հաղթանակը կարևոր քայլ էր, սակայն պատասխան խաղը լինելու է շատ բարդ։
«Կարծում եմ՝ երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», թե՛ «Սլովանին»։ Հավատում եմ, որ շուտով հայկական ակումբն առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- ասել է նա։
Եթե «Արարատ-Արմենիան» հասնի հիմնական փուլ, դա կլինի առաջին դեպքը, երբ հայկական ակումբը կմասնակցի Չեմպիոնների լիգայի գլխավոր մրցաշարին։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան