Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին 

«Ադրբեջանը 2016-ին պարտվեց թե՛ ռազմաճակատում, թե՛ բանակցային սեղանի շուրջ». Շարմազանով

Բլոգոսֆերա

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ապագա անաչառ պատմաբանը գրելու է, որ 2016-ի ապրիլին հայ ժողովուրդը նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ձախողեց Ադրբեջանի հակահայկական ծրագրերը։

Յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, ինքնազոհության եւ դավաճանության ժամանակագրություն է:

Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում սեփական պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:

Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձեւաչափը պետականության առկայությունն է:

Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել ազգային միասնականության գիտակցումը եւ կործանվել է հիմնականում երկպառակությունից:

Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների պատճառով եւ միջամտությամբ:

Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենք օժանդակել պետականության թուլացմանն անառողջ եսակենտրոնության ու սեփական շահը համապետականից վեր դասելու պատճառով։

Պետականության թուլացմանը նպաստել են նաեւ տվյալ ժամանակաշրջանի ղեկավարի օտարապաշտությունն ու խոշոր խաղացողների շահերի ձեռքում գործիք դառնալը։

Այսպես, Արտաշեսյան թագավորությունը /Ք. Ա, 189- 1թ. / դադարեց իր գոությունը, երբ արքունական էլիտան թագուհի Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով Արտաշեսյան դինաստիային:

Արշակունիների թագավորության / 66-428 թթ./ առնվազն վերջին հարյուրամյակը երկպառակության պայքար է՝ արքունական եւ իշխանական տների միջեւ, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշես Արշակունու գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:

Դժբախտաբար , Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթեւի միասնականության ու ամեն գնով ազգային պետականութունը պահպանելու հորդորն ,ուղղված աշխարհիկ կառավարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»:

Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց:

Պառակտման մասին է վկայում նաեւ Բագրատունյաց Հայաստանում /885-1045թթ./ պայքարը Արծրունի եւ Բագրատունի իշխանական տների միջեւ։

Գործը հասել էր նրան,որ Գագիկ Արծրունին դաշինք կազմեց արաբների հետ ընդդեմ Սբմատ 1-ին Բագրատունի արքայի,որն ի դեպ Գագիկի մոր՝ Սոֆյա Բագրատունու եղբայրն էր։Հետագայում պառակտումն ավելի սրվեց պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ եւ բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու եւ նրա կողմնակիցների միջեւ, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով եւ 1045-ին Անիի անկումով։

Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:

Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը:

Հայկական բարձրավանդակից անդին՝ հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում / 1080-1375թթ./, որն իր գոյության եզրափակիչ փուլում բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաեւ հոգեւոր իշխանության պառակտումով:

Կիլիկյան Հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանն ունիթորների /կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցների / եւ հակաունիթորների բախումն էր/14-րդ դար/:

Հետեւանքը դարձյալ նույնն էր՝ պետականության կորուստ/1375թ./:

Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, շատերիս հիշեցնում է նախորդ դարի 20-ականների տխրահռչակ քաղաքական իրադարձությունները։

Տեսեք՝ 1918թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժողովուրդն ընդամենը 2,5 տարի անց բոլշեւիկների ապազգային թեւի պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլեւս թշնամի չէ», առանց մի կրակոցի համակերպվեց հանձնել Կարսի անառիկ բերդը:

Բայց Հայաստանի հեղափոխական իշխանության մեղքերը սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին 1918-ի մայիսյան հերոսամարտերի փառապանծ գեներալներ՝ Թովմաս Նազարբեկյանը,Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը եւ 1400 սպաներ, իսկ Սիմոն Վրացյանը, Գարեգին Նժդեհը եւ Առաջին Հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:

Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են:

Եթե բոլշեւիկները մերժեցին ու բանտ նետեցին 1918-ի մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝ գործող ռեժիմը կասկածի տակ դրեց Ապրիլյան հաղթանակը եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ լուռ հետեւոլով Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը։

2016-ի ապրիլին հայ ժողովուրդը , ՀՀ-ն ու Արցախը թույլ չտվեցին Ադրբեջանին հասնելու իր նպատակներին։

Նախագահ եւ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձախողվեցին Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն եւ մարտի դաշտում,եւ՝ բանակցությունների սեղանին։

Ադրբեջանին չհաջողվեց մարտի դաշտում ճեղքել պաշտպանական գիծը,նրանք չկարողացան գրավել որեւէ բնակավայր։

Ու դա թույլ չտվեցին հայ զինվորը,սպան ու ժողովուրդը ՝ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ինչպես նշել է 2016-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Յուրի Խաչատուրովը. «Ադրբեջանը ստիպված էր դիմել Մոսկվային՝ միջնորդել մեզ զինադադար հաստատել»։

Ադրբեջանը 2016-ին ձախողվեց ու չհասավ իր նպատակին նաեւ բանակցությունների ժամանակ։

Նրանց նպատակը կնքելու նոր զինադադար տապալվեց, քանի որ հայկական կողմը նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ հստակ նշել էր, որ ուժի մեջ է 1994-ի եռակողմ զինադադարը եւ որեւէ նոր պայմանների մասին խոսք լինել չի կարող։

Իսկ 2016-ի մայիսին եւ հունիսին ՀՀ-ի դիվանագիտական ջանքեի շնորհիվ ընդունվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

Բայց ներկա կառավարիչների թիմը զրոյին հավասարեցրեց հաղթանակած ղեկավարների, գեներալների եւ սպաների դերակատարումը ,անխնա վարկաբեկելով վերջիններիս:

Նույնիսկ Ադրբեջանի ղեկավարն է 2020-ին եւ 2021-ին արձանագրել , որ «30 տարի Ադրբեջանը պարտված է եղել բոլոր միջազգային հարթակներում»։

Իսկ 2016-ին Հայաստանում գտնվեցին շրջանակներ,որոնք ապրիլյան մարտական գործողություններն անամոթաբար պարտություն էին համարում։

Երբ հաղթանակը պարտություն ես համարում,իրական պարտությունն ու կապիտուլյացիան իրենց երկար սպասեցնել չեն տալիս։ Արդյունքում 2020-ից սկսած արձանագրեցինք պարտությունը պարտության հետեւից։

Այսօր արդեն գործող կառավարիչները պայքարում են ոչ թե Հայաստանի սպառնալիք Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական օրակարգի դեմ, այլ ոչ վաղ անցյալում արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների ու ինստիտուտների դեմ։

Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն ել՝ մենք ենք։

Հ.Գ. Միեւնույն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին,կարող է եւ հրաշագործություններ կատարել, եւ՝ խայտառակորեն ծունկի գալ հակառակորդի առաջ»։

Գարեգին Նժդեհ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը
Ամենադիտված