Փաշինյանը հայտարարել է, որ գոհ կլինի, եթե Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շատ գոհ կլինի, եթե Հայաստանը հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել ՀԱՊԿ-ից։ Դա առնվազն մեզ կազատի երկընտրանքից՝ դուրս գալ կազմակերպությունից, թե ոչ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է, որ Երևանը առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ վերադառնալու և կազմակերպության շրջանակում գործունեությունն ակտիվացնելու որևէ ծրագիր չունի։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն Հայաստանի հեռացման հնարավորությունը՝ անդամավճարների պարտքի պատճառով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն