Կրեմլում հայտարարել են ուկրաինական հարվածներին Ռուսաստանի պատասխան գործողությունների մասին
Քաղաքական
Կիևն ամեն օր զգում է Ռուսաստանի պատասխան գործողությունները՝ ռուսական առևտրային ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի հարվածներից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այստեղ, իհարկե, առաջին հերթին պետք է հիշեցնել նախագահի խոսքերը՝ «դուք ինքներդ բացեցիք Պանդորայի արկղը, հիմա ստացեք պատասխանը»»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Կիևը հետագայում ևս պատասխան կստանա իր հարձակումների համար։
Օգոստոսի 24-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել Կրասնոդարի մասնավոր մանկական կենտրոնի տարածքում։ Ըստ հրապարակման՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք երեխա։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն