«Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից»․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ վերջին հայտարարություններին։
Նրա խոսքով՝ Փաշինյանն այսօր «վերջապես բացել է իր խաղաքարտերը» և ուղիղ ասել, որ Կաթողիկոսի հետ կապված խնդիրը Արցախի անունը հիշատակելն է եղել։ «Վեհափառի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասաց, որ խնդիրը Արցախի անունը շոշափելն է եղել, Արցախը հիշատակելն է եղել, ոչ թե իրենց ասած բաները։ Գործիք է այդ ամենը, որպեսզի նա կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա»,- նշել է Կարապետյանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն