Կիևում ԵՄ դեսպանը հայտարարել է Ուկրաինայի դաշնակիցների շրջանում լավատեսության անկման մասին
Քաղաքական
Ռուսաստանի զինված ուժերի պատասխան հարվածները նվազեցրել են Ուկրաինայի դաշնակիցների շրջանում լավատեսության մակարդակը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Euractiv-ին։
«Հարձակումների պատճառով տրամադրությունը վատացել է՝ նախորդ ամիսների լավատեսության համեմատ», — ասել է Մատերնովան։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուժեղացրել է հարվածներն Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, այդ թվում՝ Կիևում։ Նրա խոսքով՝ դա պատասխան է եղել Ռուսաստանի քաղաքացիական արդյունաբերության և լոգիստիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումներին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն