Ղազախստանի նոր խորհրդարան անցնում է հինգ կուսակցություն․ հրապարակվել են էքզիթփոլի արդյունքները
Քաղաքական
Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ յոթ կուսակցություններից հինգը հաղթահարել են 5 տոկոսի շեմը և կարող են մանդատներ ստանալ երկրի նոր միապալատ խորհրդարանում՝ Կուրուլթայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Եվրասիական ինտեգրման ինստիտուտի» էքզիթփոլը։
Առաջատարը «Ադիլետ» կուսակցությունն է՝ ձայների 71,8%-ով։ «Աուիլը» ստացել է 6,4%, «Ռեսպուբլիկան»՝ 5,4%, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 5,2%, իսկ «Ակ Ժոլը»՝ 5,1%։
Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը ստացել է 3%, «Բայտակ» կանաչների կուսակցությունը՝ 1%։ Բոլոր թեկնածուների դեմ քվեարկել է ընտրողների 2,1%-ը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն