Իշխան Սաղաթելյան․ «Կառավարության ծրագիրը Երրորդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու և արհեստածին, ինքնությունից զուրկ պետություն ստեղծելու մասին է»
Քաղաքական
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննադատել է կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը՝ այն որակելով Երրորդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու և Արցախի բռնազավթումը լեգիտիմացնելու ծրագիր։
«Ինչպես ենթադրվում էր՝ կառավարության 2026-2031 ծրագիրը Երրորդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի բռնազավթումը լեգիտիմացնելու, Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով արհեստական, ինքնությունից զուրկ պետություն ստեղծելու մասին է»,- գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Չորրորդ Հանրապետությունն արդեն հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»։
Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ դա կնշանակի շարունակել Ղարաբաղյան շարժումը և վերադառնալ հակամարտության տրամաբանությանը։
«Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է»,- ասել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն