Քոչարյանի նկատմամբ հետապնդումը՝ Փաշինյանի հետ չպայմանավորվելու հետևա՞նք․ Միկոյան
Քաղաքական
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երբևէ չպայմանավորվելու հանգամանքի հետ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից հետո այլ զարգացում ակնկալելն անիմաստ էր և «գրեթե հավասար էր հրաշքի»։
Միկոյանը Քոչարյանի կալանավորման մեջ նաև խորհրդանշական իմաստ է տեսնում։ Նրա խոսքով՝ երկրորդ նախագահը հայ-ռուսական լավ հարաբերությունների կողմնակիցն ու խորհրդանիշն է, և նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները եղել են «եղբայրական և գերազանց»։
Միևնույն ժամանակ, Միկոյանը Փաշինյանին ներկայացրել է որպես հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման խորհրդանիշ։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ