«Թողել են մի զգացողություն՝ եթե շեֆի սրտով չէ, հետևանքները մենք ենք կրելու»․ Սողոյան
Իրավունք
«Իրավունքն այն ոլորտը չէ, որտեղ հեղափոխություններն են բերում բարեկեցություն կամ բարելավում իրավիճակը»,- «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը» խորագրով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Տաթև Սողոյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ համակարգն այն ոլորտն է, որտեղ պետք է պահպանել և զարգացնել արդեն ստեղծված դրականը, իսկ առկա արատները վերացնել զգուշությամբ և հետևողականորեն։
«Մեր ենթագիտակցությունից ջնջել են իրավագիտության հենքով ձևավորված պատասխանատվության անհատականացման սկզբունքը, ինչպես նաև առանց հիմնավոր պատճառի աշխատակցին աշխատանքից ազատելու անթույլատրելիության սկզբունքը։ Փոխարենը թողել են ընդամենը մի զգացողություն՝ եթե որևէ բան շեֆի սրտով չէ, ուրեմն մենք պետք է կրենք դրա հետևանքները»,- ասել է փաստաբանը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ