Հայկական ակումբային ֆուտբոլը պատմություն կերտեց․ ՀՖՖ նախագահ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»՝ Եվրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլ դուրս գալու կապակցությամբ։
«Արարատ-Արմենիան» որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 1։0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլը ներկայացնելու է Եվրոպա լիգայի լիգայի փուլում։
Մելիքբեկյանի խոսքով՝ սա նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար, որը կարող է դառնալ նոր՝ ավելի մեծ ձեռքբերումների ու հաղթանակների սկիզբ։
«Առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում հայաստանյան ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի լիգայի փուլում»,- նշել է ՀՖՖ նախագահը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ