Ավելի շատ երիտասարդներ են մեկնում արտերկիր սովորելու․ Ժաննա Անդրեասյանը թվեր է ներկայացրել
Քաղաքական
Միասնական քննությունների արդյունքների վերաբերյալ հնչող գնահատականները, թե դրանք վատ են, մակերեսային են և ամբողջական պատկեր չեն ներկայացնում։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ միասնական քննություններից բացի Հայաստանում գործում են նաև միջպետական բուհերի ընդունելության տարբեր հնարավորություններ, իսկ մի շարք շրջանավարտներ ուսումը շարունակում են արտերկրում գործող բուհերում։
Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին էապես ավելացել է միջպետական կամ արտասահմանյան բուհերում սովորելու մեկնողների թիվը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2022 թվականին այդ հնարավորություններից օգտվել է 1919 մարդ, ապա 2026 թվականին նրանց թիվը հասել է 3011-ի՝ աճելով շուրջ 30 տոկոսով։
Աճել է նաև արտերկրում սովորելու նպատակով տարկետում ստացած արական սեռի քաղաքացիների թիվը։ 2022 թվականին տարկետում է ստացել 131 անձ, իսկ 2026 թվականին՝ 252։
Անդրեասյանը նաև նշել է, որ մասնագիտությունների ընտրության հարցում ավանդական միտումները հիմնականում պահպանվում են։ Դիմորդների շրջանում շարունակում են պահանջված մնալ բժշկական, իրավաբանական և տնտեսագիտական ոլորտները։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ