Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է 

Քոչարյանի գործը քննվում է 2024-ից․ քննչական խմբում 60 քննիչ է ընդգրկված. Դավիթ Կոստանդյան

Իրավունք

 

Հանրայինի եթերում  տված հարցազրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթից։

Կոստանդյանի խոսքով՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է դեռ ապրիլին, իսկ վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է 2024 թվականի հունվարից։

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը ոչ թե օգոստոսի 25-ին է եղել, նա ապրիլ ամսին արդեն իսկ այս գործով որպես մեղադրյալ ներգրավված է եղել»,- ասել է Կոստանդյանը։

Նրա ներկայացմամբ՝ ապրիլին Քոչարյանը մեղադրյալ է ներգրավվել մեկ դրվագով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Հետագայում քննության ընթացքում նոր տվյալներ են ի հայտ եկել նաև այլ դրվագների վերաբերյալ, ինչից հետո մեղադրանքը փոփոխվել է, և քննիչը դիմել է դատարան՝ Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ։

Կոստանդյանը հայտնել է, որ խոսքը մեծածավալ և բազմադրվագ վարույթի մասին է։ Քննությունը, մասնավորապես, առնչվում է մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, ինչպես նաև միլիարդավոր դրամների փոխանցումներին և փոխառություններին։

Գործի շրջանակում իրավական փոխօգնության հարցումներ են ուղարկվել շուրջ 20 երկիր։ Կոստանդյանի խոսքով՝ արտերկրից անհրաժեշտ տեղեկությունների ստացումը տևական ժամանակ է պահանջել, իսկ ստացված տվյալների հիման վրա իրականացվել են լրացուցիչ քննչական և ստուգողական գործողություններ։

 

Այս պահին վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված 10 անձի նկատմամբ։ Միաժամանակ կան դրվագներ, որոնց վերաբերյալ վերջնական իրավական գնահատական դեռ չի տրվել, և նախաքննությունը շարունակվում է։

 

Կոստանդյանը նշել է նաև, որ վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե ստանալու պահին Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս մեկ անձի նկատմամբ արդեն քրեական հետապնդում էր հարուցված։ Այդ մասով քննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Նրա խոսքով՝ առանձին դրվագներով դատարան են ուղարկվել նաև այլ գործեր։

 

Քրեական վարույթի ծավալի մասին խոսելով՝ Կոստանդյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված քննչական խմբում ընդգրկված է 60 քննիչ։

 

«Ներկա պահին 60 քննիչ է ներգրավված քննչական խմբի կազմում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով քննչական խումբ է ստեղծվել, ներգրավել են այդքան քննիչներ և բոլորը ներգրավված են քրեական վարույթի քննությանը»,- ասել է նա։

 

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք է կիրառվել։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներ
Ամենադիտված