Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան Եվրոպական խորհրդի նախագահը ցանկանում է ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով կա 5 տուժած Մադրիդի պատմությունը՝ անցյալի հերոսությունից դեպի ներկայիս փառք (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա. Bloomberg Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Վանեցյանին սպասարկող Range-ը Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ․ Բաբայան (տեսանյութ) Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Փաշինյան «Ստատուս Քվո». Ադրբեջանը եթե հասկանա, որ կարող է մարսել, կհարձակվի Հայաստանի վրա․ Արմինե Մարգարյան (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները՝ Նեթանյահուին ձերբակալելու հրամանի պատճառով ՏԿԵ նախարարը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել 

Ինչպես է ձեռք բերվել Երևանի տոնածառը. բացահայտումներ

Հասարակություն

Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին թույլատրել է ամանորյա տոների միջոցառումների գնումները կազմակերպել մեկ անձից: Որպես արդարացում նշվում էր՝ որոշումը պայմանավորված է ժամկետների սղության պատճառով, քանի որ հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ: Նիստի օրակարգում այն նշված էր որպես չզեկուցվող հարց, ներկայացնողն էլ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էր։ 

Առհասարակ նոր տոնածառ գնելու հանգամանքն, արդեն իսկ, տարատեսակ ու իրարամերժ կարծիքների առիթ տվեց: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նկատեց՝ շատ վատ է, որ գնահատականները էմոցիոնալ դաշտից չեն տեղափոխվել մասնագիտական դաշտ և կարևոր հարցերը դեռ պատասխան չեն ստացել. «Տոնածառը լա՞վն է, թե վատը` ճաշակի հարց է: Այս պահին տոնածառ անհրաճե՞շտ է, թե ոչ` մոտեցման հարց է: Տոնածառն ավելի էժան ու լավ գնով գնելը` ուսումնասիրման հարց է: Իսկ հիմա այլ հարց` կա՞ կառավարության որոշում առանց մրցույթի, ուղիղ գնում անելու թույլտվության վերաբերյալ, թե օրենք է խախտվել: Որոշման կայացման համար անհրաժեշտ էին մասնագիտական եզրակացություններ, մասնագիտական հարցեր ու պատասխաններ: Քաղաքապետարանի կողմից տրված հիմնավորումներն էլ մասնագիտական մոտեցումների հետ կապ չունեն»,- ասաց Բաբկեն Պիպոյանը՝ ընդգծելով, որ ինչպես տոնածառի, այնպես էլ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումն իրականացվել են ոչ թափանցիկ:
 
Related image
 
Նրա խոսքով՝ պետք է լիներ հատկապես Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքը: Հանրապետության հրապարակում առկա շենքերի բարձրությունը հաշվի առնելով, ճարտարապետական տեսանկյունից ճի՞շտ էր դնել 35 մետր բարձրություն ունեցող տոնածառ, թե՞ ցածրն ավելի նպատակահարմար կլիներ: Կախված բարձրությունից՝ կփոխվեր նաև տոնածառի գինը:
 
Նշենք, որ տոնածառի ձեռք բերման համար քաղաքապետարանը ծախսել էր 71 մլն դրամ: Անդրադառնալով այս հանգամանքին Պիպոյանը հարց է բարձրացնում՝ հնարավո՞ր չէր հին տոնածառին նոր տեսք հաղորդել՝ լույսերը, խաղալիքները, էֆեկտները փոխելով. «Թե ի՞նչ կարժենար դա և ինչքա՞ն գումար հնարավոր կլիներ տնտեսել, հայտնի չէ ու գնահատական չի ստացել»,- ընդգծեց նա։
 
Նրա խոսքով, եթե նույնիսկ ժամանակը սուղ էր, ապա պետք է լիներ նախ որոշումը, հետո՝ գնումը, ոչ թե` հակառակը.
«Թեև «Գնումների մասին» օրենքը թույլ է տալիս, սակայն հստակ ասում է նաև, որ  եթե ձեռք է բերվել համայնքային բյուջեից, պետք է լիներ ավագանու որոշում ուղիղ գնում կատարելու վերաբերյալ, եթե պետական բյուջեից՝ ապա կառավարության որոշում։ Իսկ թե գնումը արվել է օրենքի շրջանակում, թե  դրանից դուրս, պատասխանը չկա։ Սա նշանակում է, որ տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ»,- ասաց ՀԿ նախագահը։

Սոնա Հարությունյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան Եվրոպական խորհրդի նախագահը ցանկանում է ամրապնդել համագործակցությունն Ադրբեջանի հետ Բժիշկը գնահատել է նոր մետապնևմովիրուսից մահացության հավանականությունը58-ամյա Վենսան Կասելը չորրորդ անգամ հայր է դարձելԻրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքըՀիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան Իսրայելը ՀԱՄԱՍ-ի «ամբողջական ոչնչացման» ծրագիր կմշակիՊեսկովի նախկին կինը բիկինիով լուսանկար է հրապարակելՇիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով կա 5 տուժածՄադրիդի պատմությունը՝ անցյալի հերոսությունից դեպի ներկայիս փառք (տեսանյութ) Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին Սթորմի Դենիելսի գործովՄեծ Բրիտանիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա. BloombergՔրեական ոստիկանություն է տեղափոխվել Վանեցյանին սպասարկող Range-ը Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ․ Բաբայան (տեսանյութ) Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ ՓաշինյանZaha Hadid Architects-ը նոր թանգարան է պատրաստում Տեսլայի համար (լուսանկարներ)«Ստատուս Քվո». Ադրբեջանը եթե հասկանա, որ կարող է մարսել, կհարձակվի Հայաստանի վրա․ Արմինե Մարգարյան (տեսանյութ)ԱՄՆ–ում հաստատել են ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները՝ Նեթանյահուին ձերբակալելու հրամանի պատճառովՄոսկվայում 19-ամյա երիտասարդը մահացել է 11 ատամի բուժումից հետոՏԿԵ նախարարը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն անցկացրելՀայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ բազմադարյա բարեկամության զարգացումը. Նախագահը շնորհավորել է Աունին «Ինձ համար մի անհանգստացեք». Եվա Բաղդասարյանը՝ Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհների մասին Հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում ինվերսիոն շերտ է առաջացել Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները. ՀՖՖ Ալեք Բոլդուինը դատի է տվել դատախազներին հետապնդման և քաղաքացիական իրավունքների խախտման համարԱրցախից հետո մի տեսակ անտարբեր եմ աշխարհում կատարվող արհավիրքների նկատմամբ․ Գայա Արզումանյան ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված հարյուրավոր նավերի նկատմամբԻրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՄերկասառույց, մառախուղ․ Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄադուրոն երրորդ անգամ դարձավ Վենեսուելայի նախագահՔննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրելՔարդաշյան ընտանիքը հայկական ռեստորանի միջոցով անվճար սնունդ է տվել հրդեհների դեմ պայքարող հրշեջներին Ո՞ր ֆիլմն է «ստիպել» Թոմ Հոլանդին վերադառնալ դերասանական աշխատանքի (լուսանկարներ)ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանինՑանկանում ենք շարունակել բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ. Թուրքիայի ԱԳ նախարար Կոտայքում «Nissan X-Trail»-ը ընկել է սահքի մեջ և կողաշրջվելԹեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ արտիստըՁեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին. ԱՆ Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է (լուսանկար)Դեսպան Աֆյանը զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետՀրանտ Թոխատյանի դուստրը ցուցադրել է, թե ինչպես են շնորհավորել դերասանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ)Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է Հայաստանին տեղեկություն տրամադրել Բաքվում պահվող գերիների մասին (տեսանյութ)Յուրաքանչյուրը, ով Լոս Անջելեսում է, հնարավոր վտանգի տակ է. Անի ԵրանյանՍրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետ Գուրգեն ԱֆրիկյանինԲայդենը անհաջող բառախաղ է արել Լոս Անջելեսում հրդեհների համատեքստումՓաշինյանը բոլոր փաստաթղթերը փորձում է կեղծել (տեսանյութ) Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց․ ԲաբայանԱրմեն Գրիգորյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը
Ամենադիտված