Դեսպան Աֆյանը զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ
Արտաքին ՔաղաքականՀնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը, ՀՀ ռազմական կցորդ Արկադի Տոնոյանի և դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանի ուղեկցությամբ, մասնակցել է AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքներին նվիրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կլոր սեղանի քննարկմանը:
ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի և տվյալ ոլորտի այլ պաշտոնատարների հետ:
Առաջիկայում կայանալիք միջոցառման կարգախոսներից է ազդեցիկ քննարկումների, ռազմավարական գործընկերությունների և բեկումնային նորարարությունների խթանումը: AeroIndia2025 Հնդկաստանի ամենախոշոր օդատիեզերական ցուցահանդեսներից է, որը կարևոր հարթակ է միջազգային համագործակցությունն ամրապնդելու և ոլորտի նորարարական ձեռքբերումները ներկայացնելու համար։