Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է և հեռավար է աշխատում։ Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետը ինքնամեկուսացած է և տանից է աշխատում: Պատճառն այն է, որ քաղաքապետը շփում է ունեցել կոնտակտավորի հետ: Նա մեկուսացել է՝ համաձայն ցուցումների»,- նշեց խոսնակը: