Ձայնագրության հերոս դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. փաստաբան
ԲլոգոսֆերաՀայտնի ձայնագրության հերոս, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Հաշվի առնելով այն, որ Մարգարյանի (Հրաչ) դատական ակտը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, մնում է պարզել ընդամենը մեկ հարց՝ ո՞ւմ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել, թե ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս», - գրել է Պողոսյանը։