Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ 90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ) ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը IFC-ի ամենախոշոր գործարքը Ամերիաբանկի հետ Տարադրամի փոխարժեքները այսօր ՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանում Դատարանը Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել. վերջինս պատրաստվում է բողոքարկել (տեսանյութ) Չի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն Զուրաբյան 

Միքայել Մինասյանն ինձ խնդրեց դադարեցնել ընտրությունների արդյունքներին ու «Հայաստան» դաշինքին անդրադառնալը. Ես խոստացա, որ 14 օր կլռեմ

Բլոգոսֆերա

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանը պնդում է, որ պատրաստ է ստորագրել դեմարկացիայի թղթերն ու հավաստիացնում է, որ մայիսին է պատրաստ եղել, սակայն դա չի արել, քանի որ ինչ-որ ներքաղաքական աղմուկ է իրեն խանգարել: Հիմա եկեք հասկանանք` ի՞նչ աղմուկի մասին է խոսքը, այն էլ՝ մայիս ամսից էս կողմ:

Վերջին աղմուկը «Հայաստան» դաշինքի հանրահավաքն էր, որտեղ հավաքվել էր 3000 մարդ: Սա աղմուկ չի կարող համարել նույնիսկ այդ հանրահավաքի կազմակերպիչը: Բոլորս հասկանում ենք, որ միջոցառումը կազմակերպվել էր զուտ ընդդիմադիր դաշտում «ներկա» ստանալու համար: Նույն հիմնարկի վերջին հանրահավաքին մասնակցել էր մոտ 30,000 մարդ, որոնց մեծ մասն, իհարկե, նույնիսկ չի էլ ընտրել էդ ՍՊԸ-ին, բայց շատ հանգիստ կարող էր բերման ենթարկվել նաև նոյեմբերի 8-ին: Ուրիշ հարց, որ դրա կարիքը չկար: Ակնհայտ է, որ կար հակառակի կարիքը՝ անել ամեն ինչ, որ Փաշինյանը հանկարծ դժգոհելու առիթ չունենա:

Մարդիկ սիրուն լեգտիմիացրին սկզբից՝ ընտրությունների գաղափարը, հետո էլ՝ այդ ընտրությունների արդյունքները: Դրան հաջորդեց ԱԺ առաջին նիստը, որտեղ զոռով արեցին այնպես, որ Ալեն Սիմոնյանը լինի ԱԺ նախագահ, որ ԱԺ-ն առհասարակ ունենա նախագահ: Բուն ԱԺ նիստերն անցնում են անբովանդակ ու առանց որևէ խնդրի: Սրա ի՞նչն էր «աղմկոտ»: Ընդհակառակը, «ընդդիմությունը» ամեն ինչ անում է, որ սա ստորագրի, որ բողոքելու բան չունենա:

Կամ, ասենք, հիմա էդ ի՞նչ եղավ, որ աղմուկ չկա ու պատրաստ է ստորագրել, իսկ էս նախորդող հինգ ամիսը չէր կարողանում՝ աղմուկն էր խանգարում: Էլ չասեմ, որ աղմուկը Արցախը հանձնելուն չխանգարեց, իսկ հիմա խանգարու՞մ է...

Աղմուկ իրականում եղել է. այն տեղի է ունեցել հենց մայիսին, ավելի ստույգ՝ մայիսի 19-ին, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ստորագրվելիք փաստաթղթերը: Փաշինյանը, այս աղմուկին հղում անելով, հաջորդ օրը բողոքեց սեփական ԱԳՆ-ից, պնդելով, որ ԱԳՆ-ում Մինասյանի անունը լսելիս՝ մարդկանց «ոտքերը թուլանում են», ակնարկելով, որ այդ թուլության պատճառով նախարար չի կարողանում նշանակի բանակցություն վարելու համար: Սրա պատճառով Լավրովը պահանջել է ՌԴ իշխանություններից ձերբակալել Մինասյանին ու արտահանձնել նրան Հայաստան, որտեղ հետախուզվող Մինասյանին կալանավորելու որոշում կա: Չձերբակալեցին, բայց հունիսի 22-ին Մինասյանի մտերիմներից մեկի` Հակոբյան Միհրանի մեքենայի տակ նռնակ գցեցին: Որ մեսիջը տեղ հասնի... Հասավ: Նույն օրը Մինասյանն ինձ խնդրեց դադարեցնել ընտրությունների արդյունքներին ու մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքին անդրադառնալը: Ես խոստացա, որ 14 օր կլռեմ: Լռեցի մի քանի անգամ ավելի երկար: Հետո էլ չլռեցի: Նռնակներից վախեցող լինեի, Աղդամ չէի հասնի, իսկ ով վախենում է, թող ինձանից հեռու մնա:

Լավ կինոյի արժանի ռասկլադ է չէ՞. Փաշինյանը պետք է Քոչարյանին, որպեսզի թղթերը ստորագրի: Հենց ստորագրեց, Փաշինյանին կվերացնեն ու նա սա գիտի: Բայց Քոչարյանն էլ պետք է Փաշինյանին, որպեսզի վարկանիշը կենսունակ պահի իր ֆոնին:

Ես երդվել եմ, որ մեղավորները պատասխան են տալու ու կտան՝ առնվազն պատմության առաջ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Համացանցում է հայտնվել Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի էպոտաժային կադրը (լուսանկարներ)Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավոր երևույթ է․ ԱԳՆԻրանի ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներըԴիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» ԵՄ-ն նախատեսում է հրաժարվել ռուսական գազիցՌուսաստանը «Հաղթանակի 80-ամյակի» շքերթին հրավիրել է 19 երկրների ներկայացուցիչներիՆավթի գները չափավոր աճում ենՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչները«ԱՄՆ ազգային շահերը ամեն ինչից վեր է»․ ԱՄՆ սենատոր90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ)ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը IFC-ի ամենախոշոր գործարքը Ամերիաբանկի հետ Թրամփի խորհրդականները կարծիք են հայտնել՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ամիսներ կպահանջվենՏարադրամի փոխարժեքները այսօրՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանումԴատարանը Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել. վերջինս պատրաստվում է բողոքարկել (տեսանյութ)Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հազարավոր հրետանային արկեր և ԱԹՍ-ներՉի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն ԶուրաբյանՄիջուկային զենքի ստեղծումը «պատմական ընտրություն» է Չինաստանի համար․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակելՏղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)Հարավային Կորեայի ոստիկանությունը 1120 սպա է տեղակայել նախագահին ձերբակալելու համարՄահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ ՄարությանՄենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնառուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրա
Ամենադիտված